Մամուլ 5 տարի առաջ - 09:47 14-07-2021

Ինչու ԱԳ նախարարի ընտրությունը կանգ առավ Արմեն Գրիգորյանի վրա. ովքեր էին թեկնածուները. Ժողովուրդ

««Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել արտաքին գործերի նախարարի հնարավոր նշանակման որոշման կայացման մասին: ArmLur.am-ը երեկ գրել էր, որ իշխանությունները վերջնական որոշում են կայացրել, և կառավարության ձևավորումից հետո այդ պաշտոնում կնշանակվի ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, չնայած հիմնական թեկնածուներից էր ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Մեր տեղեկություններով՝ որոշում է կայացվել, որ Մհեր Գրիգորյանը պետք է շարունակի պաշտոնավարել որպես փոխվարչապետ և ՀՀ սահմանային ու անվտանգային հարցերով հենց նա է զբաղվելու: Ավելին, մեր տեղեկություններով՝ հենց Գրիգորյանն էլ առանձնապես ցանկություն չի ունեցել գնալ ԱԳ նախարար: Սակայն մշուշոտ է մնում Աժ նախագահ Արարատ Միրզոյանի ապագան. նա ևս համարվում էր նախարարի թեկնածու, սակայն նրա գործակալական անցյալը խանգարում է այդպիսի պատասխանատու պաշտոնի նշանակման համար, բացի այդ, մասնակցել է մինչ հեղափոխությունը հակապուտինյան ակցիաներին, ուստի նրա նշանակումը չեղարկվել է:

Եվ չնայած Միրզոյանը մտերիմ շրջապատում տարածել է, թե ինքն է մերժել ԱԳ նախարար նշանակվելու առաջարկը, իրականում այդպես չէ: Նույնիսկ նրա՝ ՌԴ-ում ՀՀ դեսպան նշանակվելու հավանականությունն է փոքր, քանի որ ինչքան էլ Միրզոյանը հիմա ռուսական շրջանակներում ընկերներ ու վստահելիներ է փնտրում, նրան չեն վստահում եղբայրական ՌԴ-ում ևս:

Ի դեպ, հետաքրքիր է, որ Արմեն Գրիգորյանը ևս «նախորդ կյանքում», երբ քաղակտիվիստ էր աշխատում, հակապուտինյան դիրքորոշումներով էր հանդես գալիս, ուստի հետաքրքիր է՝ նրա նշանակումը մեր ռազմավարական եղբոր կողմից ինչպես կընդունվի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով