Մամուլ 3 տարի առաջ - 08:28 10-11-2022

Արդարադատության նախարարի հարցում դեռ չեն կողմնորոշվել. ովքեր են թեկնածուները. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ ՀՀ արդարադատության նախարարությունը ղեկավար չունի: Նախկին նախարար Կարեն Անդրեասյանը հրաժարական տվեց հոկտեմբերի 5-ին, ապա Ազգային ժողովի կողմից ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ, հետո՝ նախագահ: Այդ օրվանից մինչեւ հիմա նախարարությունը ղեկավարվում է պաշտոնակատար Գրիգոր Մինասյանի կողմից:

Սկզբնական շրջանում տեղեկություններ էին տարածվել, թե հենց Գրիգոր Մինասյանն էլ կնշանակվի նախարար, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, կարծես թե, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում իրավիճակ է փոխվել, եւ ղեկավար կազմի թվում կա հատված, որն այնքան էլ կողմ չէ, որ Գրիգոր Մինասյանը նշանակվի արդարադատության նախարարի պաշտոնում՝ նրան համարելով նախկինների հետ կապ ունեցող: Մի մասն էլ հակված է ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին տեսնել այդ պաշտոնում:

Կուսակցության ներսում այս հարցում այլակարծություն եւ տարբեր տրամադրություններ կան. մի մասը փորձում է համոզել, որ Մինասյանն է լավագույն թեկնածուն, մի մասն էլ թե՝ Վարդանյանը: Ի վերջո, ինչպես կավարտվեն քննարկումները, եւ ինչ որոշում կկայացվի, դեռ վաղ է ասել, սակայն փաստ է՝ նախկին նախարարի հրաժարականից մինչեւ այժմ նոր նշանակում այդպես էլ չի կատարվել Նիկոլ Փաշինյանի կողմից:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով