Մամուլ 5 տարի առաջ - 09:11 10-07-2021

Առուշ Առուշանյանին կրկին բերման կենթարկեն. Նրա նկատմամբ մոտ 15 քրգործ կա. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի շուրջ: Վերջինիս բնակարան երեկ իրավապահները ծանուցման թերթիկ են տարել, որ ներկայանա իրավապահներին, սակայն տան անդամները ասել են՝ տանը չէ, ու իրավապահները, ծանուցման թերթիկը ձեռքները, հետ են վերադարձել: Ծանուցումը ուղարկել են նաեւ Գորիսի քաղաքապետարան, որտեղ հայտնել են, որ Առուշ Առուշանյանն արձակուրդի մեջ է: Եթե քաղաքապետը չներկայանա, նրան կրկին բերման կենթարկեն: Ի դեպ, Առուշանյանի հարցով զբաղվում է միանգամից երկու քննչական մարմին՝ ՀՔԾ-ն եւ ՀՀ քննչական կոմիտեն:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Առուշանյանի նկատմամբ մոտ 15 քրեական գործ կա հարուցված, ուստի դատելով իրավիճակից՝ չի բավառվում, որ քաղաքապետին կրկին բերման ենթարկելու որոշում կայացվի։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին բերման էին ենթարկել ՀՔԾ, իսկ ավելի ուշ ազատ արձակել: Հիշեցնենք, որ նրան մեկուսացնելու ուղղությամբ իշխանությունները սկսել են գործել խորհրդարանական արտահերթ ընտրություններից անմիջապես հետո՝ ի կատարումն Նիկոլ Փաշինյանի նախընտրական խոստումի՝ առ այն, որ պատժելու է իրեն ընդդիմացող համայնքապետերին: Քաղաքական վենդետայից ոչ ոք թերեւս «չի պլստա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով