Ներքին 4 տարի առաջ - 14:40 28-03-2022

Առուշ Առուշանյանին արգելվեց լինել Գորիսի համայնքապետ

Այսօր դատարանը ազատ արձակեց Գորիսի գործող քաղաքապետ Առուշ Առուշանյանին՝ նրա նկատմամբ մեղադրական դատավճիռներով։ Առուշանյանի նկատմամբ որպես պատիժ նշանակվեց 6 ամիս 8 օր պայմանական ազատազրկումը և ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու արգելքը։

Հիշեցնենք, որ Գորիսում տեղի ունեցած վերջին ՏԻՄ ընտրությունների արդյունքներով «Առուշ Առուշանյան» դաշինքը, որի համայնքապետ թեկնածուն Առուշ Առուշանյանն էր, ընտրություններում հաղթանակ տարավ, չնայած այդ ժամանակ Առուշանյանը գտնվում էր կալանավայրում։ Փաստորեն ստացվում է, որ այն անձին, որին գորիսեցիները ամենաշատ քվեն են տվել, չի կարող ղեկավարել համայնքը։ Նշենք նաև, որ ՏԻՄ ընտրությունները անցկացվել են համամասնական ընտրակարգով, և ավագանին է ընտրում համայնքապետին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով