Մամուլ 5 տարի առաջ - 02:28 08-07-2021

Մտահոգիչ ու տխուր մեր իրականությունը. Հայաստանի բնակչության քանի՞ տոկոսն է Արցախի հարցը բեռ համարում. Փաստ

Փաստ օրաթերթը գրում է

Պարզվում է, որ Հայաստանի բնակչության 76 տոկոսը Արցախի հարցը բեռ է համարում և ուրախ է, որ նույնիսկ նման գնով կարելի է ազատվել այդ բեռից: Սրանք իրականացված հարցումների արդյունքներն են, որոնք, Փաստ թերթի տեղեկություններով, հուլիսի 6-ին «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ» ընկերության PMI Science գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ ներկայացրել է սոցիալական ներդրող և գործարար, «Հայաստան-2041» հիմնադրամի, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը՝ ցավով արձանագրելով, որ մեր հասարակության մեջ նման մոտեցում ունեցողներն այդպիսի մեծ քանակ են կազմում: Մեր տեղեկություններով, Վարդանյանը խոսել է նաև այլ խնդիրների, այդ թվում՝ կրթական համակարգում առկա խորքային հիմնահարցերի մասին: Մասնավորաբար, նա նշել է, որ երբ իր որդին ծառայել է Հայոց բանակում, յուրաքանչյուր 100 ծառայողից 8-ը գրել-կարդալ չի իմացել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի