Ներքին 2 տարի առաջ - 10:38 24-02-2024

Խնամքով թաքցվել է, թե ատեստացիայի մասնակիցների քանի տոկոսն է դրական ստացել և քանիսի աշխատավարձն է բարձրացվել. Տիգրան Աբրահամյան

Խնամքով թաքցվել է, թե ատեստացիայի մասնակիցների քանի տոկոսն է դրական ստացել և այդ 5800 զինծառայողից քանիսի աշխատավարձն է բարձրացվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026թթ) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում նշված է, որ Զինված ուժերում ատեստավորման գործընթացին մասնակցել է 5800 զինծառայող:

Նույն զեկույցում նշվում է, որ ատեստավորման արդյունքներով զինծառայողների ընդհանուր դրամական բավարարումն ավելացվելու է 205 000-ից 470 000 դրամի չափով, ինչի արդյունքում որոշ դեպքերում ընդհանուր դրամական բավարարումը գրեթե կրկնապատկվելու է։

Ամեն ինչ, միգուցե, դրական կթվար կամ ուրախության առիթ լիներ, եթե կառավարությունն ակնհայտ կեղծիքի չգնար:

Զեկույցն այնպես է կազմված, որ տպավորություն է ստեղծվում, թե 5800 զինծառայող ատեստացիան բարեհաջող հանձնել է և 205000-470000 գումար ավել է ստանում:

Խնամքով թաքցվել է, թե ատեստացիայի մասնակիցների քանի տոկոսն է դրական ստացել և այդ 5800 զինծառայողից քանիսի աշխատավարձն է բարձրացվել:

Սա ես գրում եմ, որովհետև մեկ ամիս առաջ ՊՆ հարցում արել եմ և թվերին տիրապետում եմ, ուղղակի այդ թվերը գաղտնի գրությամբ է ներկայացվել և դրանք հրապարակելու իրավունք չունեմ:

Կառավարությունը ՊՆ զեկույցի նվազագույնն այս հատվածի շարադրմամբ մոլորեցնում է հասարակությանը, միայն կասեմ, որ այդ ցուցանիշների մանրամասն ծանոթանալն ինձ մեծ անհանգստություն և մտահոգություն է պատճառել»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան