Ներքին 5 տարի առաջ - 22:07 06-07-2021

Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է բարոնուհի Քերոլայն Քոքսին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին:

Նախագահ Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասվում է.

«Դուք միշտ կանգնած եք եղել հայ ժողովրդի կողքին, կիսել եք մեր ցավն ու տառապանքը և հնարավոր ամեն ճանապարհով աջակցել ազատության ու անկախության հասնելու մեր արդար պայքարին: Ձեր՝ ավելի քան ութսուն այցելություններն Արցախ իրական բարեկամության լավագույն վկայություններն են:

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ խորին երախտագիտությունը հայտնել Ձեզ՝ պատերազմի առաջին իսկ օրվանից կատարած անգնահատելի աշխատանքի, Արցախի ժողովրդի իրավունքները պաշտպանելու հարցով միջազգային հանրությանն ուղղված կոչերի համար: Համոզված եմ, որ Հայաստանի և Արցախի ժողովրդին Ձեր անսահման մեծահոգությունն ու նվիրվածությունը կհիշվեն դարերով»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան