Ներքին 3 տարի առաջ - 16:22 13-09-2023

Տեղի ղեկավարը Քերոլայն Քոքսին ներկայացրել է համայնքի հրատապ լուծում պահանջող խնդիրները

Սեպտեմբերի 12-ին Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը հյուրընկալել է «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության ղեկավար մարմնի անդամներին ղեկավարությամբ՝ Քերոլայն Քոքսի։ Այդ մասին ասված է Տեղի համայնքապետարանի Ֆեյսբուքի էջում:

«Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավարը կազմակերպության ներկայացուցիչներին ներկայացրեց համայնքի ընդհանուր իրավիճակը, սոցիալական մարտահրավերներն ու հրատապ լուծում պահանջող խնդիրները, ինչպես նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի, 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմի և 2023 թվականի մարտին տեղի ունեցած գործողությունների արդյունքում համայնքի կրած վնասներն ու հետևանքները մեղմելուն ուղղված անհրաժեշտ միջոցառումների և ծրագրերի ցանկը։

Քերոլայն Քոքսը և կազմակերպության անդամները պատրաստակամություն հայտնեցին բարձրացված հարցերի շուրջ ցուցաբերել նախաձեռնողականություն և հետևողականություն նշված բոլոր ուղղություններում համայնքին աջակցություն ցուցաբերելու և օժանդակելու»,- նշված է գրառման մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում