Ներքին 3 տարի առաջ - 22:26 12-09-2023

Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել հայկական կողմի գերիներին․ Արման Թաթոյանը՝ Քերոլայն Քոքսին

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հանդիպել է Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսին:

Պատվիրակության կազմում էին նաև Միջազգային քրիստոնեական համերաշխության կազմակերպության (CSI) միջազգային նախագահ Ջոն Էյբները և Մարդասիրական օգնություն բարեգործական կազմակերպության (HART UK) գործադիր տնօրեն Սեմ Մեսոնը․

«Հանդիպման ընթացքում նշել եմ, որ Ադրբեջանի իշխանությունն իրականացնում է անպատիժ հայատյաց ֆաշիստական քաղաքականություն թե´ Հայաստանի, թե´ Արցախի նկատմամբ: Այն ուղղված է էթնիկ հայկական ինքնության դեմ` բացահայտ ցեղասպան է:

Ադրբեջանն արդեն 273 օր արգելափակել է Արցախը: 120,000 էթնիկ հայեր (այդ թվում` 30,000 երեխաներ) դիտավորյալ արարքներով մատնված են սովի, զրկված են դեղորայքից, կենսական ապրանքներից: Ադրբեջանական իշխանությունն իրականացնում է քաղաքացիական անձանց առևանգումներ: Ներկայում Լաչինի միջանցքին այլընտրանք առաջարկվող Աղդամի ճանապարհը գոյաբանական սպառնալիք է Արցախի հայերի համար և ծուղակ:

Ներկայացրել եմ նաև Հակաստանի Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզեր ադրեջանական զինված ծառայողների անօրինական ներխուժումների փաստերը:

Նրանք հանցավոր արարքներով սահմանային բնակիչները զրկվել են իրենց արոտավայրերից ու վարելահողերից, ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից: Մարդկանց կյանքի, սեփականության և մյուս իրավունքները , արժանապատվությունը, անվտանգությունը խաթարված են:

Հանդիպման ընթացքում նաև նշել եմ, որ Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել հայկական կողմի գերիներին` այս հարցը դարձնելով քաղաքական առևտրի առարկա, տառապանքներ պատճառելով գերիների, անհայտ կորածների ընտանիքներին, լարվածության մեջ պահելով հայ հասարակությունը:

Ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանությունը չունի խաղաղության մտադրություններ: Ավելին, նրանք վերջերս իրականացրել են զինված ուժերի, այդ թվում` դաժանություններով հայտնի «Յաշմա» և «Կոմանդո» հատուկ ստորաբաժանումների կուտակումներ Հայաստանի ու Արցախի հետ սահմանին:

Հանդիպման ավարտին պայմանավորվել ենք խորացնել համագործակցությունը, այդ թվում` համատեղ նոր ծրագրերի միջոցով»,- ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Թաթոյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով