Արտաքին 5 տարի առաջ - 11:56 30-06-2021

ԱՄՆ-ն ու Իրանը վերացրել են միայն առկա տարաձայնությունների մի մասը. Բլինկեն

ԱՄՆ-ն ու Իրանը Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի բանակցությունների ժամանակ վերացրել են միայն առկա տարաձայնությունների մի մասը, դրանց ամբողջական հաղթահարումը կախված է Թեհրանից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն Իտալիայի ազգային հեռարձակման կորպորացիայի լրագրողների հետ զրույցում:

«Եթե Իրանը պատրաստ է անել անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի վերադառնա միջուկային համաձայնագրի կատարմանը, որը զսպում էր Իրանի վտանգավոր միջուկային ծրագիրը, մենք ամբողջությամբ պատրաստ ենք դրան: Բայց ես կարծում եմ, որ այժմ որոշումը պետք է Իրանը կայացնի, բայց արդյոք լուրջ է վերջինս տրամադրված»,- ասել է Բլինկենը:

Հիշեցնենք, որ ապրիլից Վիեննայում Իրանի և միջազգային «հնգյակի» միջև առերես բանակցություններ են ընթանում՝ Իրանի միջուկային ծրագիրն իր սկզբնական տեսքով վերականգնելու համար. Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների վերացում, Իրանի միջուկային պարտավորությունների կատարում և գործարքին Միացյալ Նահանգների վերադարձ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով