Ավելին 4 տարի առաջ - 20:38 29-10-2021

Վալերի Մելաձեն պատմել է եղբոր հետ տարաձայնությունների մասին

Երգիչ Վալերի Մելաձեն խոստովանել է, որ մանկության տարիներին ինքը և եղբայրը՝ Կոնստանտինը, հաճախ են վիճել և երբեմն նույնիսկ կռվել։ Այս մասին արտիստը պատմել է «Արգումենտի ի ֆակտի» պարբերականին տված հարցազրույցում։

«Մանկության տարիներին եղել են վեճեր, նույնիսկ կռիվներ, քանի որ երկուսս էլ իրականում զգացմունքային ենք։ Սա պատահում է բոլոր տղաների հետ, հատկապես նրանց, ովքեր ապրում են փոքր բնակարանում: Մեր քույրը՝ Լիանան էլ էր երբեմն կռվի մեջ մտնում, բայց վերջին հարվածը միշտ նրանն էր լինում»,- հիշում է Մելաձեն:

Երգիչը հավելել է, որ ինքն ու իր կոմպոզիտոր եղբայրը տարբեր բնավորություններ ունեն, ուստի երբեմն վիճում են արվեստի շուրջ։

«Ես և Կոստյան շատ ենք հոգում մեր հարաբերությունների մասին։ Մենք կարող ենք վիճել ստուդիայում, քանի որ Կոստյան սովորաբար ինձնից ավելին է պահանջում, քան ես կարող եմ։ Բայց սրանք աշխատանքային պահեր են։ Բայց մենք երբեք չենք խառնվում միմյանց անձնական կյանքին»,- պատմել է երաժիշտը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով