Արտաքին 4 տարի առաջ - 13:21 23-10-2021

Մերկելը դեռևս 20 տարի առաջ է գիտակցել Պուտինի հետ տարաձայնությունների առկայության մասին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ դեռևս 2001 թվականին է հասկացել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ լուրջ տարաձայնություններ կան։ Նրա խոսքով, դա տեղի է ունեցել նույն տարվա սեպտեմբերին Բունդեսթագում նրա գերմաներեն ելույթի ժամանակ, որտեղ խոսվել է երկկողմ հարաբերությունների ավանդույթների, ռուսաստանյան տնտեսության և մշակույթի զարգացման գործում գերմանացիների ներդրման, ինչպես նաև գլոբալ անվտանգության ապահովման մասին։

Suddeutsche Zeitung-ին տված հարցազրույցում Մերկելն ասել է, որ նախ Պուտինի համար ԽՍՀՄ-ի փլուզումը «տխուր իրադարձություն» էր, մինչդեռ գերմանացիները ողջունում էին Սառը պատերազմի ավարտը։ Կանցլերը հավելել է, որ այդ տարիներին «չէր էլ կարող պատկերացնել, որ նա կբռնակցի Ղրիմը», և որ Եվրոպայի սահմանին՝ Ուկրաինայի արևելքում, «նման ռազմական բախումներ կլինեն»։

Մերկելը նաև մատնանշել է աշխարհում Գերմանիայի դերի նվազումը և Չինաստանի աճող հզորությունը: Այս կապակցությամբ նա կոչ է արել Բեռլինին «ռազմավարականորեն խելամիտ կառուցել մեր հարաբերությունները»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով