Արտաքին 5 տարի առաջ - 18:10 22-06-2021

ԱՄՆ-ը սկսում է ՀՀՊ համակարգեր տեղադրել Լեհաստանում

ԱՄՆ զինված ուժերը Լեհաստանի բազայում սկսել են տեղադրել Aegis Ashore հակահրթիռային պաշտպանության համակարգեր: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության գործակալության հայտարարությանը:

«Ցամաքային հակահրթիռային պաշտպանության բազայի շինարարությունը կավարտվի 2022 թվականին: Նախագիծն արդեն պատրաստ է շուրջ 95%-ով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՀՀՊ համակարգերը տեղակայվելու են Լեհաստանի հյուսիսում՝ Ռեդզիկովոյի հակահրթիռային պաշտպանության բազայում: Միևնույն ժամանակ, Վաշինգտոնն ընդգծում է, որ Ռուսաստանի սահմանների մոտ ՀՀՊ-ի տեղակայումը չի կարող խարխլել նրա ռազմավարական պոտենցիալը, իսկ ստեղծվող բազան կծառայի Արևմտյան Եվրոպայի պաշտպանությանը, մասնավորապես՝ իրանական հրթիռներից:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում