Արտաքին 4 տարի առաջ - 19:33 26-05-2022

Լեհաստանն ԱՄՆ-ից գնում է հրթիռային համակարգեր, որոնք Ուկրաինան դեռ չի կարողացել ստանալ

Լեհաստանը պաշտոնական հարցում է գրել ԱՄՆ-ին՝ 500 M142 HIMARS արձակման կայանք գնելու համար՝ 80 մարտկոց ստեղծելու նպատակով:

Արձակման մոդուլները կօգտագործվեն Jelcz շասսիի վրա լեհական HOMAR համազարկային կրակի ռեակտիվ համակարգի (ՀԿՌՀ) արտադրության մեջ: Ինչպես Թվիթերում գրել է պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը, Վարշավան նախատեսում է տեխնիկան ինտեգրել մարտական կառավարման լեհական համակարգին:

2019 թվականին Լեհաստանը 20 արձակման կայանքի մատակարարման պայմանագիր է կնքել։ Պայմանագրի արժեքը, ըստ Defense24.pl կայքի, կազմել է 414 մլն դոլար, պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թ.:

M142 HIMARS-ը հեռահար ՀԿՌՀ է: Ուկրաինան հույս ունի ստանալ նման համակարգեր, քանի որ այդ հրթիռային կայանքները հեռահարությամբ գերազանցում են ռուսական հրթիռային հրետանին: Մինչ այժմ Կիևը չի կարողացել Վաշինգտոնից ստանալ այդ համակարգերի մատակարարումը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում