Արտաքին 4 տարի առաջ - 16:23 19-05-2022

ԱՄՆ-ը չի ցանկանում համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր մատակարարել Կիևին. Politico

ԱՄՆ իշխանությունները չեն ցանկանում Ուկրաինային մատակարարել բարձր ճշգրտության համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։ Այս մասին հաղորդում է Politico ամսագիրը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։ Պարբերականի զրուցակիցների կարծիքով՝ դա պայմանավորված է նրանով, որ Վաշինգտոնը մտավախություն ունի, որ ուկրաինական կողմը համակարգերը կարող է օգտագործել ռուսական տարածքին հարվածներ հասցնելու համար, ինչը սպառնում է հակամարտության կտրուկ էսկալացիայով։

Խոսքը, մասնավորապես, ամերիկյան ժամանակակից HIMARS համակարգերի մասին է, որոնց կրակային հեռահարությունը կազմում է մինչև 300 կիլոմետր։ Կիևի կարծիքով՝ այդ համակարգերը կօգնեն Ուկրաինային գերազանցել ռուսական ծանր հրետանին իր գործողության հեռահարությամբ և ավերիչ ուժով, ինչը կարող է մեծապես կանխորոշել պատերազմի ելքը։

HIMARS-ի և նմանատիպ այլ համակարգերի մատակարարումների հարցը քննարկվել է ապրիլի վերջին Գերմանիայի Ռամշտայն քաղաքում Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ հանդիպմանը։ «Ռամշտայնում եղավ խթան, բայց այն, կարծես, հետաքրքրությունը կորցրել է»,- ասել է Politico-ի զրուցակիցներից մեկը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող