Արտաքին 5 տարի առաջ - 13:53 11-06-2021

Լիտվան ճամբար է կառուցելու բելառուս փախստականների համար

Լիտվան Պաբրադում գտնվող Օտարերկրացիների գրանցման կենտրոնում (URC) 350-հոգանոց ճամբար է կառուցելու Բելառուսից փախստականների համար: Այս մասին ուրբաթ՝ հունիսի 11-ին, հայտնել է LRT-ն: Այդպիսով Լիտվայի իշխանությունները ցանկանում են վերահսկել Բելառուսից անօրինական միգրանտների հոսքը:

URC-ի ղեկավար Ալեքսանդրաս Կիսլովասը շեշտել է, որ թեև փախստականների ճամբարը նույնը չէ, ինչ սովորական կացարանն է, բայց մարդկանց դրանում կտրամադրվեն բոլոր անհրաժեշտ հարմարությունները:

Բացի դրանից՝ որոշ փախստականներ տեղավորվելու են սովորական բնակելի թաղամասերում:

Կիսլովասը հավելել է, որ տեղի ընտրությունը կախված է լինելու ժամանող օտարերկրացիների խոցելիությունից՝ արդյոք դրանք լինելու են միայնակ մարդիկ, երեխաներ ունեցող ընտանիքներ, թե միայնակ մայրեր: Իսկ վրաններում հավանաբար կապրեն միայնակ մարդիկ:

Լիտվայի իշխանությունները կարծում են, որ Մինսկում ստեղծված իրավիճակը կարող է նպաստել Բելառուսից անօրինական միգրացիային: Ըստ լիտվացի սահմանապահների՝ այս տարի Լիտվա են եկել Իրաքից և Բելառուսից ժամանած շուրջ 300 միգրանտներ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի