Ավելին 5 տարի առաջ - 19:15 03-06-2021

NEXTA տելեգրամյան ալիքի հիմնադիր Պրոտասևիչի խոստովանության մի նոր հատված է հրապարակվել

Բելառուսական ОНТ հեռուստաալիքը ներկայացրել է այն հարցազրույցի անոնսը, որում NEXTA հեռուսաալիքի հիմնադիր, Միսնկում ձերբակալված Ռոման Պրոտասևիչը որոշ բաներ է խոստովանում։

Կադրերում երևում է, թե ինչպես է Պրոտասևիչը նստած հարցազրուցավարի դիմաց:

Զրուցակիցները հայացքներ են փոխանակում և վերջում Պրոտասևիչը հայտարարում է. «Ես կբացահայտեմ մի սարսափելի գաղտնիք»:

Մայիսի 23-ին Աթենքից Վիլնյուս ուղևորվող իռլանդական Ryanair ավիաընկերության ինքնաթիռը արտակարգ վայրէջք էր կատարել Մինսկում: NEXTA տելեգրամյան ալիքի հիմնադիր Ռոման Պրոտասևիչը, որն ինքնաթիռում էր, բերման է ենթարկվել Բելառուսի իրավապահ մարմինների կողմից: Ձերբակալվել է նաև նրա ընկերուհին՝ ազգությամբ ռուս Սոֆյա Սապեգան:

Բելառուսում Պրոտասևիչը մեղադրվում է մի քանի հոդվածներով, այդ թվում՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: NEXTA ալիքը Բելառուսի իշխանությունների կողմից հայտարարվել է ծայրահեղական:

Ավելի վաղ բելառուսական ОНТ հեռուստաալիքը հրապարակել էր մեկ այլ հատված, որում Պրոտասևիչը պատմում է, թե ինչ է տեղի ունեցել Մինսկում Ryanair ինքնաթիռի վայրէջքից հետո:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան