Արտաքին 5 տարի առաջ - 09:00 25-05-2021

Հրապարակվել է Պրոտասևիչի տեսանյութը Մինսկի մեկուսարանից. նա իրեն մեղավոր է ճանաչել

Բելառուսի ՆԳՆ-ն տեսանյութ է տարածել Nexta տելեգրամյան ալիքի հիմնադիր, ձերբակալված ընդդիմադիր Ռոման Պրոտասևիչի մասնակցությամբ, որը նախօրեին հեռացվել էր Աթենք-Վիլնյուս չվերթից՝ Մինսկի օդանավակայանում հարկադիր վայրէջքից հետո: Կարճ տեսանյութում ընդդիմադիրը, սեղանի մոտ նստած, տեսախցիկի առջև ասում է, որ իսկապես գտնվում է Մինսկի մեկուսարաններից մեկում և առողջական բողոքներ չունի: Ավելի վաղ դրա մասին հայտարարել էին գերատեսչության ներկայացուցիչները՝ ծանր վիճակով Պրոտասևիչի ենթադրյալ հոսպիտալացման մասին տեղեկությունն անվանելով իրականությանը չհամապատասխանող:

«Աշխատակիցների վերաբերմունքն իմ նկատմամբ հնարավորինս պատշաճ է և օրենքի համաձայն»,- ասել է Պրոտասևիչը:

Նա նաև հայտնում է. «Հիմա ես շարունակում եմ համագործակցել հետաքննության հետ և խոստովանական ցուցմունքներ տալ զանգվածային անկարգություններ կազմակերպելու փաստի վերաբերյալ»:

<script async src="https://telegram.org/js/telegram-widget.js?15" data-telegram-post="belamova/18837" data-width="100%"></script>

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»