Արտաքին 4 տարի առաջ - 11:36 29-03-2022

Թուրքական կայքին անհանգստացրել է Իրանի ուժայիններին հարող տելեգրամյան ալիքի գրառումը

Թուրքական ծայրահեղ ազգայնական ուղղվածության «Türkiye gazetesi» լրատվական կայքն անդրադարձել է Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին» (ԻՀՊԿ) հարող տելեգրամյան մի ալիքի գրառմանը:

«Հայաստանի վրա ցանկացած ռազմական հարձակում կարժանանա Իրանի զինված ուժերի արձագանքին։ Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս հայտարարել է, որ չի հանդուրժի հարևան պետությունների սահմանների փոփոխումը»,- գրել է իրանական տելեգրամյան ալիքը, փոխանցում է ermenihaber-ը։

Թուրքական կայքի՝ հակաիրանական և հակահայկական ձևակերպումներ և պիտակավորումներ պարունակող հրապարակման մեջ վերոհիշյալ գրառումը վերագրվել է հենց ԻՀՊԿ-ին:

Ուշագրավ է, որ թուրքական կայքն իրանական կողմի «ակտիվությունը» կապել է վերջին օրերին Արցախում իրադրության լարման հետ: Ընդ որում՝ Արցախում առկա իրադրությունը ներկայացվում է որպես հայկական կողմի «սադրանքների» հետևանք, որին իբր թե Ադրբեջանի բանակը կանխարգելիչ հարվածներ է հասցրել:

Այս իրադարձությունների լույսի ներքո անդրադառնալով իրանական տելեգրամյան ալիքի վերոհիշյալ գրառմանը՝ թուրքական կայքը նշել է, որ Իրանը կրկին ակտիվանում է՝ աջակցելով Հայաստանին, ինչպես դա արել է 44-օրյա պատերազմի ընթացքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով