Արտաքին 5 տարի առաջ - 12:23 27-05-2021

Սեուլում բացահայտել են Կիմ Չեն Ընի՝ հանրության առջև հազվադեպ հայտնվելու պատճառը

ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընը 2021 թ. սկսել է հազվադեպ երևալ հանրային միջոցառումներին: Սեուլում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ նշվել է, որ դա կարող է կապված լինել կորոնավիրուսի համավարակի հետ, ընդ որում՝ խոսքը մի միտումի մասին է, ըստ որի՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդն անցած և ընթացիկ տարիներին սկսել է ավելի քիչ հայտնվել հասարակության մեջ: Բացառություն են կազմում այնպիսի խոշոր քաղաքական իրադարձություններ, ինչպիսին է կուսակցական համագումարը:

Այսպես՝ Կիմ Չեն Ընին վերջին անգամ տեսել են Փհենյանում մայիսի 7-ին՝ համերգի ժամանակ:

2021 թ. փետրվարին հաղորդվել է, որ Կիմ Չեն Ընի կինը մեկ տարվա ընթացքում առաջին անգամ հայտնվել է հասարակության առջև: Ամուսնու ուղեկցությամբ նա ներկա է գտնվել Կիմ Չեն Իրի ծննդյան օրվա առթիվ կազմակերպված համերգին: Միևնույն ժամանակ, Լի Սոլ Չժուի երկար բացակայությունը մի շարք շշուկներ է առաջացրել նրա հնարավոր հիվանդության և հղիության մասին:

Անցյալ տարի Կիմ Չեն Ընի երկարատև բացակայությունը շշուկներ է առաջացրել նրա հնարավոր հիվանդության և անգամ մահվան մասին: Սակայն ԿԺԴՀ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Մացեգորան հերքել է այդ ենթադրությունները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով