Արտաքին 5 տարի առաջ - 13:19 08-07-2021

Հարավային Կորեայի հետախուզությունը բացատրել է Կիմ Չեն Ընի նիհարելը

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը վերջերս նիհարել է 10-20 կգ դիետայի պատճառով, հայտնում է Chunan Ilbo թերթը՝ վկայակոչելով Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Կիմ Բյուն Գիի խոսքերը, որը Հարավային Կորեայի հետախուզության տվյալներն է ստացել: Տվյալներից պարզ է դառնում, որ Կիմ Չեն Ընը նիհարում է տարեսկզբից, մի քանի ամսվա ընթացքում նա նիհարել է մինչև 20 կգ:

«Մենք կարծում ենք, որ դա հիվանդության պատճառով չէ, կարծում ենք՝ դիետայի պատճառով է: Նա առողջ է»,- ասել է հարավկորեացի պատգամավորը: Ըստ հետախուզական ծառայությունների՝ իրենք ապացույցներ չեն հայտնաբերել, որ կլինիկան, որտեղ սովորաբար բուժվում է Կիմ Չեն Ընը, ներմուծվող դեղեր է ստացել: Բացի դրանից՝ Հյուսիսային Կորեայի ղեկավարը վերջերս ակտիվ մասնակցություն է ունեցել պետական ​​գործերին:

Հարկ է հիշեցնել, որ ԿԺԴՀ առաջնորդն ամեն տարի ավելանում էր 6-7 կգ, իսկ 2020 թ. վերջին նա կշռում էր մոտ 140 կգ: Վերջերս համացանցում հայտնված տեսանյութերում և լուսանկարներում նա ավելի բարեկազմ է երևում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով