Արտաքին 5 տարի առաջ - 17:38 29-06-2021

Կտրուկ նիհարած Կիմ Չեն Ընի «հյուծված» տեսքը արտասվելու աստիճան վշտացրել է Հյուսիսային Կորեայի բնակիչներին

Հյուսիսային Կորեայի պետական ​​հեռուստատեսությունը ցուցադրել է մի սյուժե, որում Փհենյանի անհայտ բնակիչը պատմել է այն մասին, թե ինչպես են ինքը և Հյուսիսային Կորեայի մայրաքաղաքի այլ բնակիչներ «մահացել վշտից»՝ կապված այն բանի հետ, որ երկրի ղեկավար Կիմ Չեն Ընը կտրուկ նիհարել է: Նրա «հյուծված» տեսքը նրանց հասցրել է արտասվելու աստիճանի:

Սակայն Հյուսիսային Կորեայի ինստիտուտի հետազոտական ​​կենտրոնի տնօրեն Սեչժոն Չոն Սոն Չժանը կարծում է, որ Հյուսիսային Կորեայի նիհարած առաջնորդի սյուժեն հորինվել է հատուկ, որպեսզի բացառվեն նրա առողջական խնդիրների հետ կապված շահարկումները, և ցուցադրվի առաջնորդի քրտնաջան աշխատանքը հանուն ազգի բարեկեցության: Հյուսիսային Կորեայի պետական ​​լրատվամիջոցները կարող էին հատուկ շեշտը դնել այն բանի վրա, որ նա անգամ ուտելու ժամանակ չունի:

Այնուամենայնիվ, հարավկորեական Chosun Ilbo թերթը հաղորդել է, որ Կիմ Չեն Ընի հասակը 170 սանտիմետր է, իսկ քաշը՝ մոտ 140 կիլոգրամ: 30-40 տարեկան մարդկանց համար դա գերազանցում է նորման: Արդյունքում, ինչպես պնդում է թերթը, վերջերս Հյուսիսային Կորեայի առաջնորդի շրջապատը նրան խնդրել է պակասեցնել քաշը և հանգստանալ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով