Արտաքին 4 տարի առաջ - 14:48 12-06-2022

Կիմ Չեն Ընն ասել է, որ Հյուսիսային Կորեայի ժողովուրդն աջակցում է ռուսական ռազմական գործողությանը

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որում, մասնավորապես, խոսք կա նաև Ուկրաինայում իրականացվող ռազմական գործողության մասին։

Ուղերձում, որի տեքստը մեջբերում է ՏԱՍՍ-ը, ասվում է․ «ՌԴ ժողովուրդը մեծ հաջողությունների է հասել իր երկրի արժանապատվությունն ու անվտանգությունը պաշտպանելու արդար գործն իրականացնելիս՝ հաղթահարելով բոլոր հնարավոր դժվարություններն ու խնդիրները։ Կորեայի ժողովուրդն իր լիակատար աջակցությունն է հայտնում ռուսաստանցիներին»։

Հյուսիսային Կորեայի առաջնորդն իր ուղերձն ավարտել է՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առողջություն, իսկ ռուս ժողովրդին՝ բարօրություն մաղթելով, գրում է ՏԱՍՍ-ը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով