Ներքին 5 տարի առաջ - 16:04 24-05-2021

Պետք է գլուխդ կախես, ատամներդ սրես, կառուցես պրոֆեսիոնալ բանակ. Սամվել Բաբայան

«Իմ տեսակետն այն է, որ մենք առաջին հերթին պետք է բանակ ունենայինք, որի մասին ես խոսում էի, որ չունենք էդ բանակը, դրա համար էսօր վախում ենք կրակենք»,- այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի տարածք ադրբեջանցի զինվորականների ներխուժմանը, ասաց Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:

Լրագրողի այն հարցին, թե դա ո՞ւմ մեղավորությունն է, Բաբայանը պատասխանեց. «Նրանց, ովքեր ղեկավարել են այս վերջին 20 տարիներին՝ մինչև օրս»:

«2-3 անգամ սահմանդ երկարել է, երկարաձգվել, հազարքանի կմ է դարձել, չհաշված Թուրքիայի ճակատը, բերում է սրան, որ մարդ էլ չունես՝ կանգնեցնես: Դրա համար պետք է բանակ կառուցել, գլուխդ կախես, ատամներդ սրես, կառուցես պրոֆեսիոնալ բանակ: Էն հեքիաթը, որ պատմում են, որ փող չունենք, էս չունենք, էն չունենք: Փող չունեք՝ գերի հանձնվեք, հանձնվեք թուրքին, ռուսին, պարսիկին, ամերիկացուն, մեկին գերի հանձնվեք: Ինչ խոսում ենք, ասում եք՝ փող չունենք: Հարցրեք Կառավարությանը՝ պատերազմի ժամանակ ինչքա՞ն գումար են ծախսել, մեկ միլիա՞րդ, բա ինչո՞ւ մի միլիարդի զենք չեն առել»,- շեշտեց նա:

Բաբայանն առաջարկեց ստուգել՝ եթե կան հանցագործություններ, պետք է ստուգել, պատժել այդ մարդկանց:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում