Արտաքին 5 տարի առաջ - 13:30 21-05-2021

Կանադական դատարանն ահաբեկչություն է ճանաչել Իրանում ուկրաինական Boeing 737-ի կործանումը

Կանադայի Օնտարիո նահանգի դատարանը ճանաչել է, որ Իրանը, խփելով «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing 737 ինքնաթիռը, ահաբեկչություն է իրականացրել, հայտնում է Global News-ը:

Դատարանը հաստատել է, որ ամենայն հավանականությամբ Իրանի հրթիռային հարվածը կանխամտածված է եղել:

Հաղորդվում է, որ դատարանն այս որոշումը կայացրել է երկու փորձագետի կարծիքի հիման վրա, որոնցից մեկը եզրակացրել է, որ իրանական կողմը գիտեր ինքնաթիռի քաղաքացիական լինելու մասին:

Հիշեցնենք, որ «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing 737 ինքնաթիռը վթարի է ենթարկվել հունվարի 8-ին՝ Թեհրանի օդանավակայանից թռիչքից մի քանի րոպե անց: Արդյունքում մահացել է 176 մարդ: Ավելի ուշ Իրանի իշխանությունները խոստովանել են, որ ինքնաթիռը սխալմամբ խփվել է Իրանի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից:

Ավելի ուշ Իրանի քաղավիացիայի կազմակերպությունը հրապարակել է ինքնաթիռի կործանման հետաքննության մասին զեկույց, համաձայն որի՝ միջադեպի մեղավորությունն ամբողջովին ընկնում է Իրանի հակաօդային պաշտպանության վրա:

Սակայն Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան իրանական զեկույցը որակել է որպես կողմնակալ: Ըստ նրա՝ փաստաթուղթը ներկայացնում է ընտրողական ապացույցներ, իսկ արված եզրակացությունները խաբուսիկ են:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան