Ներքին 5 տարի առաջ - 22:41 20-05-2021

Սա ծուղակ է. իշխանությունները փորձում են արագ-արագ ստորագրություններ դնել ինչ-որ փաստաթղթերի տակ. Արթուր Վանեցյան

Այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է ճանապարհների ապաշրջափակման մասին փաստաթուղթ ստորագրել:
Հիշեցնենք , որ այն ընթացքում, երբ ընդդիմադիրները կառավարության շենքի մետ ցույց էին անում, Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում մասնակցում էր ԱԺ արտահերթ նիստին:

Արթուր Վանեցյանն անդրադարձավ այն մեղադրանքներին, որ ընդդիմադիրները վեց ամիս հավաքվում են, խոսում են սպասվող վտանգների մասին, բայց որևէ քայլի չեն դիմում.

«Արդյո՞ք մենք մեղավոր ենք: Այո, խոստովանում եմ՝ մենք մեղավոր ենք, մեղավոր ենք բոլորս: Մենք մեղավոր ենք, որ այս իշխանությունը զավթած, պարտված, թուրքի դիմաց ծնկածները փաստացի շարունակում են մնալ ՀՀ-ում իշխանության: Ի՞նչ պետք է անեինք, որ չենք արել. պետք է բոլորս համախմբվեինք, հասնեինք նրան, որ մեր քաղաքացիները դուրս գային փողոց, ընդվզեին եւ հասնեին մեր պահանջին, այն մեր հայրենիքի եւ երկրի փրկությունն է»:

Խոսելով հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի եւ դեմարկացիայի վերաբերյալ եռակողմ փաստաթղթի մասին՝ Արթուր Վանեցյանն ասաց, որ առաջին հայացքից այդ փաստաթղթում խնդրահարույց կետ չկա, սակայն դա վստահություն չի ներշնչում, քանի որ սեպտեմբերի 27-ից հետո այս իշխանությունները ամեն օր խաբել են:

«ՀՀ տարածքում 500-ից ավելի ադրբեջանական զինվորականներ են եկել, իրականում, եթե մեր ժողովուրդը գիտակցի, թե ի՞նչ է կատարվում մեր երկրում, ապա այսօր մենք ոչ թե պետք է այստեղ կանգնեինք և ակցիա անեինք, այլ բոլորս պետք է հավաքվենք, գնանք եւ վերջ տանք այս իշխանություններին, որովհետեւ այս իշխանությունների մեկ օր ավելի մնալը ուղիղ սպառնալիք է ՀՀ ազգային անվտանգությանը»,- ասաց նա`հավելելով, որ ՀՀ-ն կանգնած է բնաջնջման վտանգի առաջ:

Իսկ արտահերթ ընտրություններին և այն մեղադրանքներին, որ այս իրավիճակում քաղաքական ուժերը գնում են արտահերթ ընտրությունների Արթուր Վանեցյանն ասաց. « Սա ծուղակ է: Մեկ ամիս է մնացել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, դրա համար այս իշխանությունները փորձում են արագ-արագ ստորագրություններ դնել ինչ-որ փաստաթղթերի տակ, որոնց հրապարակված մասը իրականությանը չի համապատասխանում»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող