Արտաքին 5 տարի առաջ - 16:15 19-05-2021

Բիլը և Մելինդա Գեյթսը վարձել են Ջեֆ Բեզոսի ամուսնալուծությամբ զբաղվող փաստաբաններին

Բիլը և Մելինդա Գեյթսը, որոնք հայտարարել են 27 տարի ամուսնությունից հետո իրենց ամուսնալուծության մասին, վարձել են փաստաբաններ, որոնք զբաղվել են Amazon-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Ջեֆ Բեզոսի և ֆինանսական մագնատ Ուորեն Բաֆեթի ամուսնալուծության գործընթացներով, հաղորդում է CNBC հեռուստաալիքը:

Չորս փաստաբաններից մեկը, որոնք ներկայացնելու են Մելինդա Գեյթսի շահերը, ընտրվել է Շերրի Անդերսոնը, որը ներկայացրել է Ջեֆ Բեզոսի շահերը Մաքքենզի Սքոթից ապահարզանի գործընթացի ժամանակ:

Բիլ Գեյթսի փաստաբանների թիմ է մտել Թեդ Բիլբին, որը պաշտպանում էր Սքոթին, ինչպես նաև Ռոնալդ Պոլսոնը, որը ներկայացնում էր Ուորեն Բաֆեթի շահերը:

2021 թվականի գարնանը հայտնի է դարձել, որ Բիլ Գեյթսը կնոջից ամուսնալուծվում է 27 տարվա համատեղ կյանքից հետո։ Ուիլյամ Գեյթսը և Մելինդա Ֆրենչը ամուսնացել են 1994 թվականին, Ավելի վաղ Մելինդան երկար ժամանակ աշխատել է Microsoft-ում ընկերության մուլտիմեդիոն արտադրանքի մշակման բաժնում: Ամուսնության ընթացքում նրանք մեծացրել են երեք երեխա և հիմնել բարեգործական հիմնադրամ, որի հիմնական խնդիրն է ամբողջ աշխարհում առողջապահական աջակցությունը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան