Ավելին 1 տարի առաջ - 15:49 27-06-2025

Վենետիկում անցկացվում է Ջեֆ Բեզոսի շքեղ հարսանիքը՝ բողոքի ալիքի ֆոնին

Վենետիկում մեկնարկել է միլիարդատեր Ջեֆ Բեզոսի և նախկին հեռուստալրագրող Լորեն Սանչեսի եռօրյա շքեղ հարսանեկան արարողությունը, որի արժեքը գնահատվում է 46.5-ից մինչև 55.6 միլիոն դոլար։

Հյուրերի ցուցակը պաշտոնապես չի հրապարակվել, սակայն քաղաքում արդեն նկատվել են Լեոնարդո դի Կապրիոն, Իվանկա Թրամփը, ինչպես նաև Քարդաշյան-Ջեներ ընտանիքի ներկայացուցիչներ։

Հարսանեկան հրավերների «մանկական» դիզայնը քննարկվում է սոցիալական ցանցերում, իսկ զույգը խնդրել է հյուրերին նվերներ չբերել, փոխարենը նվիրատվություններ ուղարկել Վենետիկի մի շարք տեղական կազմակերպություններին։ Շատերը դա դիտել են որպես փորձ՝ մեղմելու քաղաքի բնակիչների դժգոհությունը։

Միևնույն ժամանակ, Վենետիկում մթնոլորտը թեժանում է. տեղացիները բողոքում են փողոցների և ջրանցքների փակվելուց։ Ցուցարարները Բեզոսի դիմանկարով փչովի տիկնիկ են նետել ջրանցք և սպառնացել սեփական մարմնով արգելափակել VIP նավակների երթևեկությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»