Ավելին 4 տարի առաջ - 16:37 14-05-2022

Ջեսիկա Բիլը պատմել է, թե ինչպես է Ջասթին Թիմբերլեյքն իրեն առաջարկություն արել՝ ձյան մեջ թաղված

Ամերիկացի դերասանուհի Ջեսիկա Բիլը «The Late Late Show with James Corden» հեռուստահաղորդման եթերում պատմել է, թե ինչպես է երգիչ Ջասթին Թիմբերլեյքը ամուսնության առաջարկ արել իրեն՝ թաղվելով ձյան մեջ։ Նա խոստովանել է, որ չէր սպասում իրադարձությունների նման շրջադարձի, քանի որ իրենք սնոուբորդ էին վարում Մոնտանայում։

«Ձմռան կեսերին էր: Ձյունը՝ մինչև գոտկատեղ: Մենք ոտքից գլուխ սնոուբորդի հագուստով էինք՝ գլխարկներ, ձեռնոցներ և այլն։ Մենք բարձրանում ենք այդ հատվածը, որպեսզի ուղղակի տեսնենք, թե ինչպիսին է մեր տան հիմքը: Հանկարծ նա ծնկի է իջնում ​​և պարզապես թաղվում ձյան մեջ։ Եվ հետո նա նայում է ինձ՝ ձեռքում պահելով մատանին։ Դա շատ հաճելի էր, զարմանալի և զվարճալի»,- կիսվել է դերասանուհին:

Ջասթին Թիմբերլեյքին Ջեսիկա Բիլի հետ ծանոթացրել են նրանց ընդհանուր ընկերները, իսկ ավելի մերձ նրանք սկսել են շփվել 2007 թվականին «Ոսկե գլոբուսի» պատվին կազմակերպված երեկույթից հետո: Զույգն ամուսնացել է 2012 թվականի աշնանը՝ հինգ տարվա սիրավեպից հետո, դերասանուհին պաշտոնապես վերցրել է ամուսնու ազգանունը, սակայն նա ֆիլմերում նկարահանվում է իր օրիորդական ազգանվամբ։ Ամուսինները մեծացնում են իրենց երկու երեխաներին՝ յոթամյա Սայլասին և մեկ տարեկան Ֆինեասին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան