Ներքին 5 տարի առաջ - 15:03 14-05-2021

Կենտրոնի թաղապետարանում ծեծկռտուքից հետո ձերբակալված փոխթաղապետն ազատ է արձակվել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Ազիզյանին կալանավորելու միջնորդությունը:

Այս մասին «Հայկական ժամանակը» տեղեկացել է Ազիզյանի փաստաբան Գոռ Սաղոյանից: Փաստաբանը հայտնել է, որ դատավոր Վահագն Մելիքյանը Արմեն Ազիզյանի ձերբակալումը ոչ իրավաչափ է ճանաչել: Իսկ կալանավորելու միջնորդությունը մերժվել է հիմնավոր կասկածի բացակայության հիմքով:

Կենտրոնի փոխթաղապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով):

Հիշեցնենք՝ մայիսի 11-ի առավոտյան Կենտրոնի թաղապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Մանուել Մարգարյանը ծեծի էր ենթարկվել: Դեպքի նույն օրը վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ազիզյանն ու կոմունալ բաժնի գլխավոր մասնագետ Արման Դավոյանը ձերբակալվել էին: Արման Դավոյանը, որը մեղադրվում է ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ), նախօրեին ազատ է արձակվել, նրան կալանավորելու միջնորդությունը ևս մերժվել է:

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ Կենտրոնի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով պատճառվել է 1.5 մլն դրամի գույքային վնաս:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով