Ներքին 5 տարի առաջ - 16:59 20-06-2021

«Պատիվ ունեմ» դաշինքի՝ անօրինական կերպով ձերբակալված համակիր Գևորգ Աթաբեկյանը ազատ է արձակվել․ Արթուր Մանուկյան

Փաստաբան Արթուր Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է.

«18.06.2021 թ. ՀՀ հատուկ քննչական ծառայությունը անօրինական կերպով ձերբակալել է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ, «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի համակիր Գևորգ Աթաբեկյանին՝ ընտրակաշառք առաջարկելու ինչ-որ անհասկանալի, անհիմն կասկածանքով:

19.06.2021 թ. պաշտպանյալիս անհիմն կերպով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոսվածի 4֊րդ մասի 1֊ին, 2֊րդ կետերով և կալանավորման միջնորդություն ներկայացվել դատարան։

Պաշտպանության կողմը քրեական վարույթի ողջ ընթացքում փաստարկված պնդում էր, որ Գ. Աթաբեկյանի ձերբակալումն իրավաչափ չէ, ինչպես նաև բացակայում են կալավորման հիմքերն ու պայմանները (առաջին հերթին` հիմնավոր կասկածը)։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 20.06.2021թ. մերժեց քննիչի կալանավորման միջնորդությունը, ինչպես նաև բավարարեց իմ բողոքը՝ ձերբակալման իրավաչափության դեմ, և պաշտպանյալս ազատ արձակվեց։

Շնորհակալություն ԴԱՏԱՎՈՐ Կ. ՖԱՐԽՈՅԱՆԻՆ արդար դատական ակտի համար»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի