Ներքին 5 տարի առաջ - 21:48 13-09-2021

Կենտրոնի թաղապետարանում ապագա չկա. անցանկալի աշխատակիցների «զտում» է գնում

Oragir.news-ի տեղեկություններով՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարությունը շարունակում է անցանկալի աշխատակիցների «զտումը»: Վերջին շրջանում աշխատանքից ազատման դիմում է գրել եւս 4-5 հոգի: Համայնքի ղեկավար Ավետ Պողոսյանն ու թաղապետարանում հաստատված նրա ընկերները «նախկինների» օրոք աշխատանքի ընդունվածներից ազատվելը հիմնավորում են «մեր ձեւով ենք աշխատում» կարգախոսով:

Ընդ որում, Ավետ Պողոսյանը մտերիմ է Հայկ Մարությանի հետ, որի հարաբերությունները ներկայումս փայլուն չեն Նիկոլ Փաշինյանի հետ։ Այդ ամենը հաշվի առնելով՝ Կենտրոն համայնքի ղեկավարը փորձում է ամեն գնով հաճոյանալ ՔՊ վերնախավին: Նրա ղեկավարած համայնքում մանրամասն հետեւում են, թե թաղապետարանի աշխատակիցներից ով ինչ գրառում է կատարել ֆեյսբուքում, կամ արդյոք «ամենաշեֆի» վերաբերյալ անհաճո նյութերով չեն կիսվել: Անգամ հատուկ մարդիկ կան, որոնք ուր որ պետք է հասցնում են իշխանություններից դժգոհ աշխատակիցների անզգույշ արտահայտությունները:

Ի տարբերություն Կենտրոն վարչական շրջանի ներկայիս ղեկավարի՝ նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը փորձում էր «չնեղացնել» նախկինների օրոք աշխատանքի ընդունվածներին, որոնց մեծ մասը Գագիկ Բեգլարյանի մարդիկ էին: Իսկ Մնացականյանին ժամանակավորապես փոխարինած Ձոնիկ Մարգարյանը՝ Ալեն Սիմոնյանի աները, որ այդպես էլ չստացավ իր երազած՝ համայնքի ղեկավարի պաշտոնը, բոլորի՝ նաեւ Վիկտոր Մնացականյանի օրոք աշխատանքի ընդունվածներին էլ էր սպառնում ազատել աշխատանքից: Իհարկե, դա նրան չհաջողվեց, բայց փոխարենը այդ գործը հրաշալի կատարում է ներկայիս ղեկավարը:

Այնպես որ՝ թաղապետարանում ապագա չկա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան