Մամուլ 5 տարի առաջ - 08:00 14-05-2021

«Պատիվ ունեմ» դաշինքը համալրվում է նոր կանանցով․ Հրապարակ

«Հայրենիք»-ՀՀԿ-ի ձեւավորած «Պատիվ ունեմ» դաշինքը համալրվում է նոր, կարելի է ասել՝ վճռական եւ պայքարող կանանցով։ Երեկ «Հայրենիք» կուսակցությանն անդամակցելու եւ դաշինքի ցուցակում հայտնվելու մասին հայտարարեց ավագանու ընդդիմադիր անդամ Թեհմինա Վարդանյանը։

Թերթի տեղեկություններով, շուտով այս ցուցակով ընտրություններին մասնակցելու մասին կհայտարարի նաեւ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանը, որը երկու օր առաջ հայտարարեց, որ ԲԴԽ-ին հրաժարականի դիմում է ներկայացրել, իսկ դրանից առաջ դիմել էր դատարան՝ Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ-ին անդամակցությունը դադարեցնելու պահանջով։

Կարինե Պետրոսյանը, որն այս ընթացքում աչքի է ընկել ընդդիմադիր կեցվածքով եւ հայտարարություններով, մտադրություն ունի մտնել քաղաքականություն և ընտրություններին մասնակցել «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակով։ Նրա հետ կապ հաստատել չհաջողվեց, բայց մեզ ասացին՝ լիազորությունները դադարեցնելուց հետո նա այդ մասին մոտ օրերս կհայտարարի։

Ի դեպ, «Պատիվ ունեմ» դաշինքի առաջին կին թեկնածուն, ըստ ամենայնի, կլինի ՀՀԿ երիտթևից 27-ամյա Աննա Մկրտչյանը՝ Քասախի գյուղապետի դուստրը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով