Ներքին 5 տարի առաջ - 23:00 13-06-2021

«Պատիվ ունեմ» դաշինքը քարոզարշավ է իրականացրել Երևանում, Արմավիրի ու Գեղարքունիքի մարզերում

«Պատիվ ունեմ» դաշինքը Հանրապետության մարզերում և մայրաքաղաքում հունիսի 13-ին շարունակել է նախընտրական քարոզարշավը:

դաշինքի ցուցակը գլխավորող, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը և ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դաշինքի թիմակիցների հետ տարբեր ուղղություններով զուգահեռաբար հանդիպումներ են ունեցել Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում:

Դաշինքի ցուցակի երկրորդ համար, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում բակային հանդիպումներ է ունեցել երևանցիների հետ:

«Հանդիպումների ժամանակ նրանք մեր հայրենակիցներին ներկայացնում են «Պատիվ ունեմ» դաշինքի իրենց թիմակիցներին, դաշինքի ծրագրային առաջնահերթությունները, մեր երկրի ներկայիս իրավիճակով պայմանավորված մտահոգություններն ու առկա խնդիրները, ինչպես նաև դրանց լուծման ուղիները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Սերժ Սարգսյանն առավոտյան Գեղարքունիքում հանդիպումների շարքը սկսել է Սարուխան համայնքից, որտեղ զրուցել է Սարուխան, Լանջաղբյուր, Գեղարքունիք, Կարմիր գյուղ համայնքների ակտիվի հետ, որից հետո մեկնել է Գավառ և այնտեղ հանդիպում ունեցել քաղաքի ու Նորատուս համայնքի հարյուրավոր բնակիչների հետ, լսել նրանց հուզող հարցերը, պատասխանել դրանց:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան