Արտաքին 5 տարի առաջ - 22:40 13-05-2021

Բենքսիի աշխատանքը վաճառվել է սպասվածից երեք անգամ ավելի թանկ

ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ շրջիկ նկարիչ Բենքսիի «Սերը օդում» աշխատանքը Sotheby's-ի աճուրդում վաճառվել է 12,9 մլն դոլարով:

Այս արդյունքը սպասվածից գրեթե 3 անգամ ավելին էր: Բացի այդ, Sotheby ' s-ի և Coinbase Commerce-ի միջև համագործակցության շրջանակներում աճուրդի պատմության մեջ առաջին անգամ վճարվել է նման արտարժույթ (բիթքոյինները և Ethereum), և նկարը դարձել է արվեստի առաջին ստեղծագործությունը, որը վաճառվել է աճուրդի տանը այդ արտարժույթի դիմաց:

Կտավին հավակնում են ընդամենը 4 գնորդ և սակարկությունը տևել է 14 րոպե։

Բենքսին 2005 թվականին ստեղծել է 90 x 90 սմ կտավ: Այն նկարված է յուղաներկերով: Նկարում պատկերված է սև ու սպիտակ գույներով մի երիտասարդ, որը դիմակավորված է ու շրջված բեյսբոլի գլխարկով, մոլոտովյան կոկտեյլի փոխարեն պայծառ գույներով ծաղիկների փունջ է օդ նետում:

Ավելի վաղ Sotheby's-ը նշել է, որ գաղտնի արտարժույթի վճարումը նկարների գնման համար պարտադիր պայման չէ, գնորդը կարող է ինքն ընտրել վճարման եղանակը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում