Արտաքին 5 տարի առաջ - 13:30 02-10-2021

Բենքսիի «Փուչիկով աղջիկը» դիպտիխն աճուրդի է հանվել 3-5 միլիոն դոլարով

Լոնդոնում հոկտեմբերի 15-ին աճուրդի կհանվի բրիտանացի փողոցային նկարիչ Բենքսիի դիպտիխ ոճով արված «Փուչիկով աղջիկը» հայտնի նկարի տարբերակներից մեկը:

Christie's աճուրդի տան հաղորդագրության մեջ նշվում է, որ աշխատանքի գնահատված արժեքը 2.5-3.5 մլն ֆունտ է (3.4-4.8 մլն դոլար): Ընդ որում, ստեղծագործությունը 2005թ.-ին ստեղծված 25 կրկնօրինակներից մեկն է: Դրանք արվել են կտավի վրա՝ աերոզոլային ներկով:

Բենքսիի այցեքարտը դարձած «Փուչիկով աղջիկը» օրիգինալ գրաֆիտին հայտնաբերվել է Լոնդոնի Շորդիչ շրջանում՝ 2002թ.-ին, սակայն չի պահպանվել: Հետագայում նկարիչը կրկնել է աշխատանքը, ինչպես նաև վերարտադրությունների մի քանի շարք է թողարկել: Դրանք պահանջված են կոլեկցիոներների շրջանում, իսկ ամենահայտնին՝ «Սերն աղբարկղում», կվաճառվի Sotheby's աճուրդի տանը՝ հոկտեմբերի 14-ին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով