Արտաքին 5 տարի առաջ - 16:32 13-05-2021

Ռումինիայում աճուրդի է հանվել Չաուշեսկուի անձնական ինքնաթիռը

ROMBAC 1-11 մարդատար ինքնաթիռը, որն օգտագործել էր Ռումինիայի բռնապետ Նիկոլաե Չաուշեսկուն օտար երկրներ պաշտոնական այցերի ժամանակ, աճուրդի է հանվելու մայիսի 27-ին:
Ինքնաթիռը, որը դարձել էր Ռումինիայի ավիացիոն արդյունաբերության «մարգարիտը», ցուցադրվելու է 25 հազար եվրո մեկնարկային գնով:

ROMBAC 1-11-ը Ռումինիայում արտադրված ուղևորատար ինքնաթիռների առաջին և միակ նմուշն է: Այն առաջին անգամ հանրությանը ներկայացվել է 1982-ի օգոստոսին: Իսկ իր առաջին թռիչքը կատարել է նույն տարվա աշնանը՝ երկրի ղեկավարության ներկայությամբ: Ուղևորներով առաջին թռիչքն իրականացվել է 1983-ի հունվարին՝ Բուխարեստ-Տիմիշոարա երթուղով, առաջին միջազգային չվերթը՝ նույն տարվա մարտին դեպի Լոնդոն:

Այս ինքնաթիռի շնորհիվ Ռումինիան դարձել է ԽՍՀՄ սահմաններից դուրս գտնվող առաջին կոմունիստական ​​պետությունը, որն արտադրում էր մարդատար ինքնաթիռներ։ Այս մասին հայտնում է Artmark աճուրդային ընկերությունը: Դրա տուրբոշարժիչները արտադրվել են Ռումինիայի Aerofina և Turbomecanica գործարաններում՝ Rolls Royce-ի լիցենզիայի համաձայն: Օդանավը 1986-1989 թթ․ օգտագործվել է Չաուշեսկուի արտասահմանյան այցերի համար։ Մինչև 1989 թ․ Ռումինիայում արտադրվել էր այս տեսակի 9 ինքնաթիռ: Negrești նախագահական ինքնաթիռը, որն օգտագործվել է նախագահական թռիչքների համար Իոն Իլիեսկուի նախագահության առաջին շրջանում, նույնպես վաճառքի է հանվում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով