Ներքին Խոսք 3 տարի առաջ - 15:38 22-05-2023

Կոռնիձորում հավաքի մասնակիցների թիվը ավելին է եղել սպասվածից․ գուցե նոր հանրահավաքներ լինեն

Նոր հանրահավաքների մասին խոսելը դեռ վաղ է, բայց անհրաժեշտության դեպքում կանցկացվի։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Կամավորական ՀԿ խորհրդի անդամ, պահեստազորի գնդապետ Արտաշես Մխիթարյանը՝ խոսելով Կոռնիձորի հանրահավաքի հետագա շարունակությունից։

Հիշեցնենք՝ «Կամավորական շարժում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Համախմբում» և «5165» շարժումների մասնակցությամբ օրեր առաջ Կոռնիձորում տեղի է ունեցել հանրահավք։

«Հանրահավաքի արդյունքից մենք գոհ էինք, մասնակիցների թիվը սպասվածից շատ էր։ Մասնակիցների մեծ մասը իրենց տրանսպորտային միջոցներով էին եկել և մասնակիցների թիվը կրկնակի ավել էր մեր պատկերացրածից»,- ասաց Մխիթարյանը։

Խոսելով հանրահավաքին փոխանցված մեսիջներից՝ Մխիթարյանն ասաց. «Հանրահավաքը մի կարգախոսով էր Հանուն Արցախի՝ ընդդեմ Ադրբեջանի, մեր հանրահավաքի նպատակն այն էր, որ մենք արցախցիներին փոխանցեինք, որ իրենց կողքին ենք, իրենց չենք մոռացել, պայքարը շարունակվել է, և մենք տեր ենք մեր երկրին և անպայման հասնելու ենք մեր նպատակին՝ վերադարձնելու ենք բռնազավթված Արցախը»։

Մխիթարյանը նշեց, որ իրենց հանրահավաքի օրը հանրահավաք է եղել նաև Ստեփանակերտում, բայց շատ մանրամասների չի տիրապետում։ «Իրենք նախօրոք զանգել էին մեզ, ասել էին, որ ի աջակցություն մեր հանրահավաքի՝ իրենք էլ են քայլերթ կազմակերպելու, որքանով որ հնարավոր է մոտենան Շուշիին։

Նույն ձևով ելույթներ են ունեցել, պայքարը շարունակվում է, արցախցին ընկճված չէ, պատրաստ է պայքարի և ամեն ինչ կապված է իշխանություններից, թե Հայաստանի, թե Արցախի։ Բայց այն, որ արցախցին կառչած է իր հողից, իրենց քայլերթը դա էր վկայում»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով