Արտաքին 5 տարի առաջ - 16:57 13-05-2021

Զեկույց. «Թուրքիայում սահմանափակվում են ոչ մուսուլման փոքրամասնությունների իրավունքները»

Ինչպես հայտնում է ermenihaber.am-ը, Թուրքիայում շարունակում են սահմանափակել ոչ մուսուլման կրոնական փոքրամասնությունների իրավունքները: Այս մասին ասված է ԱՄՆ-ի պետքարտուղարության 2020-ի համար հրապարակած կրոնական ազատությունների մասին զեկույցում:

«Սահմանափակումներ են կիրառվում նաև Հայ առաքելականների, հույն ուղղափառների ու հրեաների նկատմամբ, որոնց վերաբերյալ կառավարությունը (Թուրքիայի) տպավորություն է ստեղծում, թե նրանց խնդիրները չեն կարգավորվում 1923-ի Լոզանի պայմանագրով»,- ասված է զեկույցում:

Զեկույցում նշվում է, որ Թուրքիան շարունակում է խոչընդոտել փոքրամասնություններին իրենց հոգևորականներին պատրաստելու հարցում: Այս համատեքստում հիշեցվում է Մարմարա ծովի Հեյբեյլիադա կղզում գտնվող ուղղափառ կրոնական դպրոցի վերաբացման հարցի լուծում չստանալու մասին:

Նշվում է նաև, որ խնդրո առարկա ժամանակահատվածում աճել են բողոքական համայնքի՝ Թուրքիայի քաղաքացիություն չունեցող առաջնորդների արտաքսումների ու մուտքի թույլտվություն չտրամադրելու դեպքերը:

Շարունակվում են դժվարությունները նաև կրոնական համայնքների կողմից պաշտամունքի վայրեր կառուցելու կամ կառավարելու հարցերում: Այդ դժվարությունները արտահայտվում են վիճելի հողատարածքների, նախկինում պետության կողմից բռնագրավված եկեղեցիների հետ կապված իրավական հարցերում, ինչպես նաև կրոնական հիմնադրամների գործադիր մարմինների ընտրություններ կազմակերպելու և դպրոցներում ոչ մուսուլմանների՝ կրոնական դասերից ազատվելու հարցերում:

Անդրադարձ կա նաև ալևի համայնքի ներկայացուցիչների համար հանրակրթական կառույցներում կիրառվող խտրականությաններին ու կրոնական հողի վրա կիրառվող այլ սահմանափակումներին:

Զեկույցում առանձին անդրադարձ կա նաև Սուրբ Սոֆիայի տաճարը կրկին մզկիթի վերածելու թեմային։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով