Արտաքին 9 ամիս առաջ - 23:05 29-12-2025

Էրդողանի ուղերձը մուսուլման ամերիկացիների միության համագումարին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գրավոր ուղերձ է հղել ԱՄՆ-ում անցկացվող «Մուսուլման ամերիկացիների միության» (Muslim American Society) տարեկան համագումարին։

Համագումարը այս տարի անցկացվել է «Կրակի տակ հավատքը․ ուժեղ մնալ քաոսային ժամանակներում» խորագրով։ Իր ուղերձում Էրդողանն անդրադարձել է աշխարհում շարունակվող պատերազմներին, ճգնաժամերին ու անկայունությանը՝ ընդգծելով, որ նման պայմաններում դժվարությունները հնարավոր է հաղթահարել փոխադարձ հավատով և ամուր դիրքորոշմամբ։

Նրա խոսքով՝ ամերիկա-մուսուլմանական համայնքի ձեռնարկած քայլերն ու ցուցաբերած սկզբունքային դիրքորոշումը արժանի են բարձր գնահատանքի։ Էրդողանը նաև հույս է հայտնել, որ այդ «արժեքային կեցվածքը» կարող է օրինակ ծառայել այլ հասարակությունների համար և նպաստել գլոբալ գիտակցման ձևավորմանը։

Նշվում է, որ համագումարին որպես գլխավոր բանախոս մասնակցել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) կանանց թևի նախագահ Թուղբա Ըշըք Էրջանը, ով նաև ընթերցել է Էրդողանի ուղերձը։

Աղբյուրը՝ Ermenihaber

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով