Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 10 ամիս առաջ - 22:30 01-12-2025

Եթե իսկական քրիստոնյա են, պետք է վախենան Աստծո պատժից, եթե չեն վախենում՝ մուսուլման են․ հարցում

Իշխանությունը շարունակում է արշավը եկեղեցու դեմ, թիրախավորելով հոգևորականներին։ Ամեն կիրակի Նիկոլ Փաշինյանն այցելում է մի եկեղեցի, մասնակցում պատարագի, որի ժամանակ չի հնչում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի անունը, փաստացի՝ պառակտելով քրիստանյա ժողովրդին։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ի՞նչ եք կարծում, եկեղեցում խառնակչիություն անողները վախենո՞ւմ են Աստծո պատժից»։

Հարցվածների մի մասը նշեց, որ եթե վախենային Աստծո պատժից, դեմ դուրս չէին գա եկեղեցուն, որոշներն էլ ասացին, որ Աստված կպատժի բոլորին։

«Պետք է որ վախենան»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Աստված կպատժի բոլորին։ «Որ վախենային Աստծո պատժից, չէին անի։ Աստված իրենց կպատժի նենց, որ նրանք եկեղեցուն դեմ են դուրս էկել։ Հայ ենք, Հայ Առաքելայկան եկեղեցու դեմ տենց արշավ կկազմակերպեն։ Ավելի լավ ա իրենց ոչնչացնեն, ոչ թե եկեղեցուն»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ պետք է վախենան Աստծո պատժից։ «Եթե իսկական քրիստոնյա են, պետք է վախենան, որովհետև Աստված կա, իսկ եթե չեն վախենում, ուրեմն մուսուլման են։ Եթե եկեղեցու դեմ են դուրս էկել, էդ նշանակում ա, ուզում են մեզ թրքացնեն»,- ասաց նա։

«Ամենքն իր պատիժը կստանան»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի