Արտաքին 5 տարի առաջ - 11:10 12-05-2021

Իսրայելի բանակը հայտարարել է «Համասի» հետախուզության առանցքային գործիչներին վերացնելու մասին

Իսրայելցի մարտիկների հարձակման արդյունքում ոչնչացվել են պաղեստինյան «Համաս» արմատական շարժման հետախուզության համակարգի առանցքային դեմքերը, Twitter-ի իր էջում հայտարարել է Իսրայելի բանակը:

«Իսրայելի բանակի և Ընդհանուր անվտանգության ծառայության համատեղ գործողության ընթացքում ոչնչացվել են «Համասի» ռազմական հետախուզության համակարգի առանցքային դեմքերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Իսրայելական բանակը պարզաբանել է, որ խոսքն արմատական ​​շարժման ռազմական հետախուզության վարչության պետ Հասան Քաոջիի և նրա տեղակալի՝ հակահետախուզության վարչության պետ Վալի Իսայի մասին է:

Հիշեցնենք, որ երկուշաբթի երեկոյան՝ մայիսի 10-ին, Գազայի հատվածի սահմաններին սկսվել է վերջին տարիների ամենամեծ սրացումը: Հաջորդ առավոտյան Պաշտպանության բանակը հայտնել է, որ Գազայի հատվածից ավելի քան 200 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ:

Ի պատասխան՝ իսրայելական զինուժը խոցել է պաղեստինյան 130 ռազմական թիրախ՝ վերացնելով Գազան վերահսկող «Համաս» խմբավորման, ինչպես նաև Ռուսաստանում արգելված «Իսլամական ջիհադ» կազմակերպության մարտական ​​ստորաբաժանումների մոտ 15 անդամների:

Իսրայելական բանակի 5000 պահեստազոր ուժեղացրել է տարբեր ստորաբաժանումներ՝ պաղեստինյան իսլամիստների դեմ «Պատի պահակախմբի» գործողության ընթացքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»