Արտաքին 5 տարի առաջ - 11:44 20-05-2021

Հայտնի են «Համասի» ու Իսրայելի միջև հնարավոր հրադադարի ժամկետները

Ինչպես հաղորդում է սաուդյան Asharq հեռուստաալիքը, «Ֆաթհ» շարժման կենտրոնական կոմիտեի գործադիր քարտուղար Ջիբրիլ Ռաջուբը հայտարարել է Գազայի հատվածը վերահսկող «Համաս» խմբավորման և Իսրայելի իշխանությունների միջև հնարավոր զինադադարի մասին:

Նրա խոսքով, համապատասխան պայմանավորվածությունը կարող է ուժի մեջ մտնել օրվա ընթացքում:

«Արաբական երկրների ջանքերը Եգիպտոսի գլխավորությամբ … հաջողությամբ են պսակվել հրադադարի մասին համաձայնագրի նախագծի տեսքով: Այն կարող է ուժի մեջ մտնել 24 ժամվա ընթացքում… Ակնկալում ենք, որ մարտերը կդադարեն առաջիկա ժամերի ընթացքում»,- ասել է Ջիբրիլ Ռաջուբը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»