Արտաքին 5 տարի առաջ - 09:12 22-06-2021

Էրդողանը հայտարարել է Թուրքիայում պարետային ժամը լիովին վերացնելու մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ասել է, որ Թուրքիայում կորոնավիրուսային համավարակի պատճառով հաստատված պարետային ժամն ամբողջությամբ չեղյալ է հայտարարվելու հուլիսի 1-ին:

Նրա խոսքով, որոշումն ընդունվել է Նախարարների կաբինետի նիստում: Պետական ​​հաստատությունները վերադառնում են աշխատանքային սովորական ժամերին, և չեղարկվում են նաև հասարակական տրանսպորտից օգտվելու տարիքային սահմանափակումները:

Հունիսի 1-ից Թուրքիան մեղմացրել էր կորոնավիրուսի դեմ իրականացվող միջոցառումները: Մասնավորապես, կրճատվել էր պարետային ժամը:

Դրանից առաջ Անթալիայի թուրքական իշխանությունները հայտարարել են, որ երեքշաբթի արդեն պատրաստ են Ռուսաստանից 33 թռիչք ընդունել: Օդային հաղորդակցության վերականգնումից գրեթե անմիջապես հետո Ռուսաստանից առնվազն 10 հազար զբոսաշրջիկ կարող է քաղաք ժամանել, հայտնում են քաղաքապետարանի ներկայացուցիչները: Ըստ թուրք պաշտոնյաների կանխատեսումների՝ երեքշաբթի օրվանից սկսած ռուս զբոսաշրջիկների թիվը պարբերաբար աճելու է, և ամեն օր Ռուսաստանից Թուրքիա է ժամանելու 20-25 հազար զբոսաշրջիկ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում