Մամուլ 5 տարի առաջ - 08:10 08-05-2021

Կենդանաբանական այգու ծախսերն ավելին են եղել, քան մուտքերը․ ժողովուրդ

«Երևանի կենդանաբանական այգում մեկ տարվա ընթացքում կենդանիների և՛ գլխաքանակը, և՛ տեսակները պակասել են: «Ժողովուրդ» օրաթերթը թվերով ներկայացնում է կենդանաբանական այգին: Այսպես, այգում 2019 թ. առկա է եղել 182 տեսակի կենդանի: Կենդանիների գլխաքանակը կազմել է 910, բայց 2020թ. տարեվերջին պակասել են ոչ միայն տեսակները, այլև գլխաքանակը: Նախորդ տարեվերջին առկա է եղել 159 տեսակի կենդանի, իսկ գլխաքանակը՝ 830:

Ասել է թե` մեկ տարվա ընթացքում կենդանիների գլխաքանակը պակասել է 80-ով, իսկ տեսակը` 30-ով: Մասնագետներն անհանգստացած են. այս տվյալները խիստ մտահոգիչ են: Սրան զուգահեռ կենդանաբանական այգու այցելուների թիվն է զգալի պակասել. օրինակ` եթե 2019թ. այգին ունեցել է 288 հազար 600 այցելու, ապա անցած տարի նրանց թիվը 116 հազար 959 է եղել: Բացի այս, նշենք, որ հիմնականում պակասել է սողունների գլխաքանակը` 12-ով, իսկ կաթնասունները 11-ով ավելացել են: 2019-ին այգին ունեցել է 44 անողնաշար կենդանի, իսկ անցյալ տարի՝ 19:

Գիշատիչ թռչուններն էլ 1-ով են պակասել: Մեկ տարվա ընթացքում ձկների քանակը 61-ով է պակասել: և ամենակարևորը` ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի` 2020-ին անկել է 134 կենդանի, դուրս են տրվել 46-ը, ծնվել են 77-ը, ձեռք բերվել` 25-ը: Սրան զուգահեռ նկատենք, որ այգու ֆինանսական միջոցների մուտքը կազմել է 415 մլն դրամ, իսկ ֆինանսական ծախսերը` 418 մլն 100 հազար դրամ, այսինքն` ծախսերն ավելի են եղել, քան մուտքերը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով