Արտաքին 4 տարի առաջ - 15:54 03-02-2022

Մոսկվայի կենդանաբանական այգու պանդաները կանխագուշակել են Պեկինի Օլիմպիադայի արդյունքները

Մոսկվայի կենդանաբանական այգում բնակվող Ժուի և Դինդին պանդաները կանխագուշակել են, թե որ երկրները կհաղթեն Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերում։ Նրանց վարկածով՝ թիմային հաշվարկի առաջատարները կդառնան Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ն և Գերմանիան։ Այս մասին հաղորդվում է Մոսկվայի քաղաքապետի պաշտոնական կայքում։

«Ձմեռային օլիմպիական խաղերի բացման նախօրեին մենք որոշեցինք հարցնել մեր պանդաներին՝ Ժուիին և Դինդինին, թե որ պետություններն են, իրենց կարծիքով, լավագույն արդյունքներ ցույց տալու։ Նրանք կասկած չունեցան»,- ասել է Մոսկվայի կենդանաբանական այգու տնօրեն Սվետլանա Ակուլովան։

Պանդաներին առաջարկվել է հինգ կոնաձև մարմին, որոնցում տեղադրված են եղել Օլիմպիական խաղերին մասնակցող երկրների դրոշները։ Առարկաները լցված չէին սնունդով, դրանք դատարկ էին։ Դինդինն ընտրել է Ռուսաստանի, Չինաստանի, Նիդեռլանդների, Շվեդիայի և Ավստրիայի դրոշներով կոնաձև մարմիններից։ Նա ընտրել է Ռուսաստանը և Չինաստանը։

Ժուիին բաժին է ընկել ԱՄՆ-ի, Կանադայի, Նորվեգիայի, Գերմանիայի և Շվեյցարիայի դրոշներով կոնաձև մարմիններ։ Նա հերթականությամբ հոտոտել է դրանք, հետո ընտրել Գերմանիան։ Դրանից հետո պանդան շրջել է վանդակով և վերադարձել ԱՄՆ դրոշով կոնաձև մարմնի մոտ։

Կենդանաբանական այգին նախատեսում է պանդաներին առաջարկել կրկին ընտրել հաղթողներին՝ այս անգամ առանձին մարզաձևերի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան