Ավելին 5 տարի առաջ - 21:09 03-05-2021

«Ռեվիզոռռո» նախագծի հաղորդավարուհին և աղմկահարույց միջադեպը

«Տղաներ» հեռուստանախագծից հայտնի Քսենյա Միլասը, ով մեղադրվում էր դանակով աղջկա վրա հարձակվելու մեջ, զրկվել է «Ռեվիզոռռո» նախագծում հաղորդավարուհու պաշտոնից: Այս նախագծում նա փոխարինում էր Ելենա Ֆլայնինգին:

«Մենք ցնցված ենք կատարվածից և սպասում ենք պաշտոնական վարկածին»,- մեկնաբանել է «Ուրբաթ» ռուսական հեռուստաալիքի գլխավոր տնօրենը: Նա նաև նշել է. «Համոզված եմ, որ անաչառ հետաքննությունը կպարզաբանի այս հարցը: Մեր կողմից դատապարտելի է ցանկացած բռնություն: Ա Քսենյա Միլասը այս պահին հեռացված է հեռարաձակումներին մասնակցությունից, իսկ նախագիծը կասեցվել է: Մենք իսկապես հույս ունենք, որ բժիշկները կօգնեն տուժած աղջկան»:

Ըստ նախնական տվյալների դեպքը տեղի է ունեցել դիջեյ Յանա Բորոդինայի տանը, որտեղ հավաքույթի ժամանակ երեք ընկերուհիների միջև վիճաբանություն է առաջացել: Վեճի հետևանքով նրանցից մեկը՝ ենթադրաբար Միլասը, դանակահարել է Մարիա Եֆիմենկոյին, ում վնասվածքները ձեռքի և մեջքի հատվածում են: Հարևանները ժխտում են վիճաբանության կամ ծեծկռտուքի վարկածը՝ նշելով, որ որևէ աղմուկի ականատես չեն եղել:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին