Արտաքին 1 ամիս առաջ - 12:25 06-09-2026

Եգիպտոսում հայտնի հաղորդավարուհին մահապատժի է դատապարտվել

Կահիրեի քրեական դատարանը եգիպտացի հեռուստահաղորդավարուհի և պրոդյուսեր Սառա Խալիֆային և ևս 11 մեղադրյալների դատապարտել է մահապատժի՝ կախաղանի միջոցով, թմրանյութերի ապօրինի շրջանառության համար, հաղորդում է «Ալ-Ահրամ» թերթը։

Նրանք մեղավոր են ճանաչվել սինթետիկ թմրանյութեր արտադրելու համար օգտագործվող նյութերի ներմուծմամբ և անօրինական շրջանառությամբ զբաղվող հանցավոր կազմակերպություն ստեղծելու մեջ։

Դատավճիռը հրապարակվել է մեղադրյալների ներկայությամբ և միաձայն կայացվել է դատավորների կազմի կողմից՝ հանրապետության Գերագույն մուֆթիի կարծիքը ստանալուց հետո։ Դատարանը նաև ինը մեղադրյալի դատապարտել է ցմահ ազատազրկման և յոթին արդարացրել։ Այս գործում ներգրավված է եղել ընդհանուր առմամբ 28 մարդ։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել