Ներքին 5 տարի առաջ - 23:25 12-03-2021

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. ՄԵՆՔ ՉԵՆՔ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ՀԱԴՐՈՒԹԻՑ, ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆՔ, ՈՐ ԵՏ ԲԵՐԵՆՔ ԳՈՆԵ ԼՂԻՄ-Ի ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

Արցախի նախագահական նստավայրում հյուրընկալվել են տեղահանված բնակավայրերի բնակիչները: Այս մասին տեղեկացնում է Արցախի հանրային հեռուստաընկերությունը:

Արայիկ Հարությունյանը նշել է, որ իրենք չեն հրաժարվում Հադրութի շրջանից:

«Մեր պայքարը խաղաղ բանակցային եղանակով շարունակվելու է, որ ետ բերենք մեր կորցրած գոնե ԼՂԻՄ-ի տարածքները»,- ասել է Հարությունյանը:

Խոսելով քաղաքացիներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու մասին՝ Հարությունյանն ասել է, որ դիմել է Նիկոլ Փաշինյանին, որպեսզի տեղահանված արական սեռի քաղաքացիները դուրս չմնան աջակցության ծրագրից:

Անդրադառնալով Արցախում տիրող իրադրությանը և ռուս խաղաղապահների գործունեությանը՝ Հարությունյանը նշել է, որ երկարաժամկետ խաղաղության վերաբերյալ որևէ մեկը կասկած չունի:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով