Ներքին 4 տարի առաջ - 18:05 12-04-2022

Մենք չենք շեղվելու անկախության մեր ճանապարհից. Արայիկ Հարությունյան

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը եղել և կլինի իշխանության արտաքին քաղաքականության գլխավոր ուղեցույցը: Այս մասին Ասկերան քաղաքում շրջվարչակազմի պատասխանատուների, համայնքների ղեկավարների և տեղի ակտիվի հետ հանդիպմանը հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն՝ ընդգծելով, որ այդ օրակարգից պաշտոնական Ստեփանակերտը չի շեղվելու:

«Այն, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սակարկման ենթակա չէ, դա միանշանակ է: Մենք չենք շեղվելու անկախության մեր ճանապարհից»,-ասել է Արայիկ Հարությունյանը:

Հանդիպմանը Արցախի նախագահը խոսել է աշխարհաքաղաքական վերջին զարգացումներից և այդ համատեքստում անելիքների մասին: Նա նշել է, որ թևակոխում ենք ծանր նոր փուլ՝ կապված ռուս ուկրաինական ռազմական գործողությունների հետ:

Արայիկ Հարությանն անդրադարձել է նաև Ադրբեջանի գործողություններին, մասնավորապես այն, որ մարտի 24-ին հերթական անգամ խախտել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները և չի թաքցնում իր ծավալապաշտական նկրտումները:

«Ադրբեջանը խախտել է պայմանը և առաջին հերթին կասկածի տակ է դրել ռուսական խաղաղապահ առաքելությունը»,-նշել է Հարությունյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի